Construction Management Company (CMC) International is looking for an experienced Project Portfolio Director to lead and oversee the company’s entire construction project portfolio. The successful candidate will ensure strategic alignment, financial performance, governance, and the successful delivery of multiple complex construction projects. This role serves as a key interface between executive leadership, investors, clients, and project delivery teams.
Portfolio Strategy & Leadership
- Define and manage portfolio strategy aligned with corporate objectives and investment priorities.
- Ensure optimal selection, prioritization, and sequencing of construction projects.
- Align project execution with market conditions and investor expectations.
- Support business growth in domestic and international markets.
Project Governance & Delivery Oversight
- Establish standardized governance frameworks and delivery methodologies.
- Oversee the execution of multiple large-scale construction projects across all lifecycle phases.
- Ensure compliance with contractual requirements, design intent, and quality standards.
- Monitor milestones, schedules, and deliverables across the project portfolio.
Financial & Commercial Management
- Oversee portfolio budgeting, forecasting, and capital expenditure planning.
- Monitor cost performance, profitability, and financial risks.
- Ensure effective cost control, including variations and claims management.
- Optimize return on investment (ROI) and the financial sustainability of the portfolio.
Stakeholder & Investor Management
- Act as the senior point of contact for investors, developers, lenders, and clients.
- Manage relationships with international partners and consultants.
- Lead high-level negotiations with contractors, suppliers, and regulatory stakeholders.
Required Skills & Qualifications
- Higher Education in Construction Management, Civil Engineering, Architecture, or a related field
- Extensive experience in managing large-scale construction project portfolios.
- Strong leadership and strategic planning skills.
- Excellent financial, commercial, and risk management expertise.
- Strong negotiation and stakeholder management abilities.
- Excellent communication and presentation skills.
- Fluent English (written and spoken).
How to Apply
Interested candidates are invited to submit their CV and a cover letter to [email protected] by July 27, 2026.
*Օnly shortlisted candidates will be contacted.
Նախագծերի համալիրի/պորտֆելի տնօրեն
Պաշտոնի նկարագիր
Construction Management Company (CMC) International փնտրում է փորձառու Նախագծերի պորտֆելի տնօրենի, ով կղեկավարի և կհամակարգի ընկերության շինարարական նախագծերի ամբողջ պորտֆելը։ Ընտրված թեկնածուն կապահովի նախագծերի ռազմավարական համապատասխանությունը, ֆինանսական արդյունավետությունը, կառավարման բարձր չափանիշները և միաժամանակ մի շարք բարդ շինարարական նախագծերի հաջող իրականացումը։ Այս պաշտոնը հանդիսանում է ընկերության ղեկավարության, ներդրողների, պատվիրատուների և նախագծերի իրականացման թիմերի միջև հիմնական կապող օղակը։
Պորտֆելի ռազմավարություն և ղեկավարում
- Մշակել և ղեկավարել նախագծերի պորտֆելի ռազմավարությունը՝ ընկերության նպատակներին և ներդրումային առաջնահերթություններին համապատասխան։
- Ապահովել շինարարական նախագծերի ճիշտ ընտրությունը, առաջնահերթությունների սահմանումը և իրականացման հերթականությունը։
- Համապատասխանեցնել նախագծերի իրականացումը շուկայի պայմաններին և ներդրողների ակնկալիքներին։
- Աջակցել ընկերության զարգացմանը տեղական և միջազգային շուկաներում։
Նախագծերի կառավարում և իրականացման վերահսկողություն
- Ստեղծել և ներդնել նախագծերի կառավարման միասնական մեթոդաբանություններ և վերահսկման համակարգեր։
- Վերահսկել միաժամանակ մի քանի խոշոր շինարարական նախագծերի իրականացումը՝ դրանց ամբողջ ցիկլի ընթացքում։
- Ապահովել պայմանագրային պահանջների, նախագծային լուծումների և որակի չափանիշների պահպանումը։
- Վերահսկել ծրագրերի հիմնական փուլերի, ժամանակացույցերի և արդյունքների իրականացումը։
Ֆինանսական և կոմերցիոն կառավարում
- Ղեկավարել պորտֆելի բյուջետավորումը, ֆինանսական կանխատեսումները և կապիտալ ծախսերի պլանավորումը։
- Վերահսկել ծախսերի արդյունավետությունը, շահութաբերությունը և ֆինանսական ռիսկերը։
- Ապահովել ծախսերի վերահսկողությունը, ներառյալ պայմանագրային փոփոխությունների և պահանջների կառավարումը։
- Օպտիմալացնել ներդրումների եկամտաբերությունը և պորտֆելի ֆինանսական կայունությունը։
Շահագրգիռ կողմերի և ներդրողների հետ համագործակցություն
- Հանդես գալ որպես հիմնական կապող անձ ներդրողների, կառուցապատողների, վարկատուների և պատվիրատուների համար։
- Կառավարել համագործակցությունը միջազգային գործընկերների և խորհրդատուների հետ։
- Վարել բարձր մակարդակի բանակցություններ կապալառուների, մատակարարների և կարգավորող մարմինների հետ։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն Շինարարության կառավարման, Քաղաքացիական ճարտարագիտության, Ճարտարապետության կամ հարակից ոլորտում։
- Շինարարական խոշոր նախագծերի պորտֆելի կառավարման նշանակալի փորձ։
- Առաջնորդության և ռազմավարական պլանավորման գերազանց հմտություններ։
- Ֆինանսական, կոմերցիոն և ռիսկերի կառավարման խորը գիտելիքներ։
- Բանակցությունների վարման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ։
- Անգլերենի (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թ. հուլիսի 27-ը։
*Կապ կհաստատվի միայն նախընտրական փուլն անցած թեկնածուների հետ։